ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում

«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում
02.12.2013 | 11:20

«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Հակածխախոտային ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Բարեկամ» ՀԿ-ի անդամ, ծրագրի ղեկավար Շուշան Հարությունյանը նշում է, որ իրենց ակցիաների շրջանակներում անչափահաս երեխաները, ծխախոտը ձեռքներին, մոտեցել են անցորդներին և խնդրել վառել գլանակը։ «Մեզ թվում էր, որ անցորդները կմերժեին և երեխաներին կբացատրեին ծխախոտի վնասակարության մասին, սակայն հիմնականում ծխախոտը վառում էին՝ առանց որևէ արձագանքի։ Մեր նպատակն է գիտակցել տալ ծխողներին և նոր ծխել ցանկացողներին, սեփական անձին վնասելուց զատ, իրենց հարազատներին ու սիրելիներին վնասելու չափը»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ասելով, որ իրականացված ակցիաները հետագայում վերածվելու են ֆիլմի։

«Բարեկամ» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում նկարահանում է նաև 3 սոցիալական հոլովակ, որոնցում շեշտը դրված է ոչ թե հենց ծխողի, այլ շրջապատի՝ երեխաների, հարազատների վրա ծխելու ունեցած վատ ազդեցության վրա, ինչը կարող է ավելի հզոր զսպօղակ դառնալ ծխողի համար։

Տեսանյութ

ԾԽԵԼԸ ՍՊԱՆՈՒՄ Է. SMOKING KILLS
Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ